Թե ինչպես լուծեցին աղբի հիմնախնդիրը Շվեցարիայում

lOrcQUE7W_I

Սովորաբար զբոսաշրջիկները, որոնք եղել են Շվեցարիայում, հիացած են երկրի քաղաքների և գյուղերի մաքրությամբ, բայց հաճախ նրանք հետաքրքրվում են, թե ինչպես է երկիրը այդքան մաքուր պահվում:

Աղբի տեսակավորման համակարգը արդեն կիրառվում է շատ երկրներում, իսկ Շվեցարիայում արդեն հասել է ծայրահեղության:

4EisKXj19hI

Տեսակավորում են ամեն ինչ: Այս համակարգում չկան բացառություններ և բոլորը պետք է աղբը տեղադրեն տարբեր բեռնարկղերում: Սա մի ամբողջական ժողովրդավարություն է,որտեղ բոլորը ընդգրկված են և սա ժողովրդավարության բացակայություն է, որտեղ չի ընդունվում որևէ մեկի առարկություն և քննարկում, ով համաձայն չէ, նա պետք է տուգանք վճարի: Բոլորին դուր է գալիս ապրել մաքուր միջավայրում:

Շվեցարիան   աշխարհում առաջինն է հանձնվող շշերի քանակությամբ, որոնց 90%-ը վերադառնում է ապակու վերամշակման գործարան: Ապակու ընդունման և վերամշակման համակարգը գործում է 1972թ. և մինչև հիմա հաջողությամբ իրականացվում է:

Երբ մարդիկ հանձնում են շշերը, նրանք պետք է հանեն շշի կափարիչը և դասավորեն շշերը ըստ գույների: Ոչ ոքի մտքով չի անցնում աղբի մեջ նետել օգտագործված մարտկոցները և դրա համար էլ Շվեցարիայի վաճառվող մարտկոցների 60%-ը հետ են հանձնվում և չեն նետվում աղբի մեջ:

Իրարից առանձին հանձնվում են պլաստիկ շշեր, հին էլեկտրական սարքեր և տնային տեխնիկա, շինարարական աղբ, ցերեկային լույս տվող լամպեր, թիթեղյա բանկաներ, կենդանիների դիակներ, բուսական յուղի մնացորդներ, ավտոմեքենայի յուղի մնացորդներ:

Կարելի է դա չանել, այլ նետել ամեն ինչ աղբամանի մեջ, կմտածեք դուք: Կարելի է: Բայց այդ դեպքում պետք է հարկ մուծվի: Ամեն մի 5կգ աղբամանի մեջ նետված աղբի համար պետք է մուծել 2-3 ֆրանկ: Դրա համար էլ մարդկանց մեծամասնությունը այն ինչ հնարավոր է տանում է աղբի ընդունման կետ, որտեղ հին համակագիչը և մանկական սայլակը ոչինչ չարժեն:

wYpXCc5WpLE

Եղել են և կան հնարամիտներ, որոնք փորձում են չկպցնել նամականիշը: Բայց իրենց համար էլ պատիժ գտնվեց՝ աղբի ոստիկանություն: Փորձագետները հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ ուսումնասիրում են այն աղբը, որը թողել են ոչ համապատասխան վայրում կամ առանց հարկ վճարելու, գտնում են խաղտողին և տուգանում, իսկ տուգանք շատ մեծ է լինում:

Նոր Ցյուրիխական թերթը գրել էր մի դեպքի մասին, որ մի մարդ աշխատանքի գնալու ճանապարհին, մեքենայի պատուհանից ուղղակի նետել էր տնային աղբը: Ոստիկանությունը իսկույն նրան բերման էր ենթարկել: Խաղտողին դատեցին և տուգանեցին . 6000 ֆրանկ աղբի վերամշակման և մայրուղու մաքրման աշխատանքների համար, 3000 ֆրանկ օրենքը խաղտելու համար և 530 ֆրանկ դատական ծախսերի համար: Արդյունքում 9530 ֆրանկ այդ արարքի համար:

Երանի մի օր էլ, Հայաստանում սկսեն այդպիսի տուգանքներ նշանակել, միգուցե այդ ժամանակ մարդու գիտակցությունը կփոխվի, կհասկանա, որ ամոթ է թափելը, թափածը չհավաքելը ու աղբակույտում մեծ սիրով նստելը…

 

Նյութի աղբյուրը՝ այստեղ:

Leave a comment