Էկոգործունեության ճամբար: Հուլիս 1-5:

chambarakannery_bnapahpanutyan_nxararin_447978695

 

Էկոտուր 2014-ի շրջանակներում ձեռք բերած ընկերներիս (Ստեփանակերտի, Մադինաի, Բազմաղբյուրի) հետ առաջարկում եմ ուսումնական էկոգործունեության ճամբարի նախագիծ: Արդյունքների վերջնական իրականացման և ներկայացման օր հուլիսի 5-ն է ՝ «Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը: Ճամբարին կմիանան Մեծամորի ավագ դպրոցի և Տարոնիկի դպրոցի սովորողները:

Ճամբարի նպատակը ` բնապահպանական հարցերին պատանիների ուշադրության                       գրավումը, էկոտուրիզմի զարգացումը, ընկերական կապերի և                                                  համագործակցության ստեղծումը: Համայնքի ներգրավումը էկոլոգիական խնդիրների լուծմանը:

    

Ճամբարի վայրը ՝ Տարոնիկ գյուղ «Մեծամոր պատմահնագիտական-արգելոց թանգարան»-ի հյուրատուն:

Գործընկերներ՝  «Մեծամոր պատմահնագիտական-                                                                                                                               արգելոց թանգարան» ՊՈԱԿ

ՀՀ Բնապահպանության նախարարություն

WWF – Հայսատան

 

Տևողությունը ՝  5 օր:
էկոգործունեության  ճամբարի բովանդակությունը (կարող է փոփոխվել, լրացվել)

  1. Մասնակիցների խմբերից կազմել ջոկատներ, հանձնարարել գործունեության տարածքներ՝ Մեծամոր գետի հովիտ, Մեծամոր լճի շրջակայք, թանգարանի հարակից տարածք

Յուրաքանչյուր թիմը արշավում իր տարածք:

  • Մշակում է արշավի երթուղին մանրամասն նկարագրում է հանձնարարված տարածքի էկոլոգիական վիճակը(ֆոտո-վիդեո նկարահանմամբ):
  • Ուսումնասիրում և ներկայացնում է տվյալ տեղանքի բուսական աշխարհը, դեղաբույսեր, նրանց օգտակար հատկությունները:
  • Ցույց տալ բնության մեջ մարդու միջամտության բացասական հետևանքները տվյալ տեղանքում:
  • Ցույց տալ մարդու, բնության և տեխնիկայի համերաշխ գոյության օրինակներ տվյալ տեղանքում:
  • Ուսումնասիորվող տարածքի աղբի խնդիրը, կատարել բարեկարգման, մաքրման աշխատանքներ:
  • Ջրի կամ ջրի ավազանի վիճակը:Հնարավոր միջոցներով կատարել մաքրման աշխատանքներ:
  1. Քառօրյա էկոգործունեությունից հետո կատարվում է նախագծերի ամփոփում
  2. Ճամբարի վերջին՝հինգերորդ օրը, մասնակից ջոկատները հանձնաժողովին են ներկայացնում իրենց աշխատանքները հոդվածների, ռեպորտաժների, ֆոտոշարքերի, տեսանյութերի, պրեզենտացիաների տեսքով(ցանկալի է կատարել շրջայց տարացքում, եթե հնարավոր չլինի, ապա ցուցադրության տեսքով):
  3. Հանձնաժողովի կազմում կլինեն բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզպետարանից, Տարոնիկի գյուղապետը,շարքը կհամալրվի:

 

Ճամբարային առօրյայի ծրագիրը ամեն օր ունենալու է հետևյալ ծրագիրը(ռեժիմ).

Օրը սկսվում է 08:00 –ից

Ավարտվում է 23:00 – ին

Առավոտյան սպորտային ժամ

Նախաճաշ

Աշխատանք ջոկատներով հանձնարարված տարածքներում

Ճաշ

Նախագծային աշխատանքներ ճամբարի տարածքում

Պար, խաղեր, հանգիստ

Ընթրիք

Ուսումնական ֆիլմերի դիտում թանգարանում

Օրվա արդյունքների հրապարակում կայքում

 

 

 

 

 

Նախահաշիվ

Սնունդ                              1*1500*5 = 7500*30 = 225 000 դրամ

Տրանսպորտ                     50 000- 60 000 դրամ

Ձեռնոցներ, տոպրակներ 10 000 դրամ

Այլ ծախսեր                      15 000 դրամ

Ընդամենը                  310 000 դրամ

 

 

Leave a comment