ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ: ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐ: ՄԱՍ 4

Կետադրություն:

Գնդապետն ութսուն մարդ ունի, իսկ ախոյանը` հինգ հազար: Վրանում գնդապետը հայհոյում է ու լալիս: Հետո, ներշնչված, թռուցիկի տեքստ է գրում: Իսկ փոստատար աղավնիները թռուցիկները շաղ են տալիս ախոյանի ճամբարի վրա: Երկու հարյուր հոգի անցնում են գնդապետի կողմը: Այնուհետև բախում է լինում, և գնդապետը թեթև հաղթանակ է տանում: Եվս երկու գունդ անցնում են նրա կողմը: Երեք օր անց ախոյանն ութսուն մարդ ունի, իսկ գնդապետը` հինգ հազար: Եվ դարձյալ գնդապետը թռուցիկ է գրում: Նրա կողմն են անցնում 79 հոգի ևս: Թշնամու բանակում լոկ մեկն է մնում: Լռություն: Գնդապետը սպասում է: Գիշերն անցնում է, թշնամին չի հանձնվում: Գնդապետն իր վրանում հայհոյում է ու լալիս: Այգաբացին, սուրը դանդաղ մերկացնելով, թշնամին մոտենում է գնդապետական վրանին: Մտնում է ներս ու տեսնում, որ գնդապետի բանակը փախել է:Խուլիո Կորտասար-մտքեր

  1. Բոլորին հայտնի է, որ տղամարդու մեջ երեխայությունը ավելի երկար է պահպանվում, քան կնոջ:
  2. Միայն նա, ով սպասում է, կարող է հանդիպել չսպասվածին:
  3. Դու շատ լավ գիտես, որ դրախտի մասին բոլոր պատկերացումները կազմվում են երկրի վրա:
  4. Չեմ ուզում մահանալ, առանց իմանալու, թե ինչու ապրեցի:
  5. Ժամանակը դա մահ է, մահի դիմակներից մեկն է:
  6. Մարդը կարող է նայել աստղերին և միաժամանակ տեսնել իր թարթիչների ծայրերը:
  7. Երաժշտությունը մի բան է, որը կարող է հաղորդել զգացմունքներ, և ուրիշ բան է զգացմունքը, որը ուզում է ձևանալ, որպես երաժշտություն:
  8. Գժվել կարելի է, եթե գժվելը այդպես հեշտ լիներ:
  9. Ոչինչ այդպես չի շլացնում, ինչպես պարզությունը:
  10. Մենք բոլորս մեր մասին մեծ կարծիք չունենք, որովհետև իրականում մենք շատերից լավն ենք:

 

Աղբյուրը ՝   http://www.livelib.ru/author/802/quotes:

 

 

Leave a comment