Ուսումնական նյութ ՛՛Հալոգեններ՛՛

Молекула-углеводорода-с-атомами-галогенов.

Ուսումնական նյութի խնդիրները
Ուսումնական նյութը ուղղված է հալոգենների հատկությունների ուսումնասիրության, մարդու օրգանիզմում իրենց գործառույթների վրա, ուսումնասիրություն, թե բնության մեջ իրենք որտեղ են հանդիպում, ուսումնասիրել և հասկանալ քիմիական պրոցեսները, որոնք կատարվում են մարդու օրգանիզմում: Հալոգենները ուսումնասիրվում են կենսաբանական, քիմիական և բժշկական տեսանկյուններից:

Օգտագործվող գործիքներ ՝ համակարգիչ, համացանց, տեսախցիկ, ձայնագրիչ, Movie Maker 2.6 մոնտաժային ծրագիր:

Փորձերը կատարվել են քիմիայի լաբորատորիայում:

Թարգմանություններ ՛՛Քիմիա և կյանք՛՛ ամսագրից

Հալոգենները դրանք Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսայի VII խմբին պատկանող տարրերն են. Ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և ասպատը:Հունարենից թարգմանությամբ`հալոգեն նշանակում է աղ ծնող(աղածին).halos`աղ,genos`ծնող:Նման անվանումը բխում է այն փաստից,որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում: Ազատ վիճակում բոլոր hալոգենները գոյություն ունեն երկատոմների մոլեկոոլների տեսքով: Ֆտորը և քլորը դեղնա-կանաչ գույնի գազեր են: Բրոմը թռչող մուք կարմիր գույնի հեղուկ է: Յոդը կոշտ բյուրեղանման մուք մոխրագույն նյութ է, շատ հեշտ ստեղծող մանուշակագույն գոլորշի: Ֆտորը գտնվում է օրգանիզմի բոլոր օրգաններում և հյուսվածքներում: Բայց նա ավելի շատ գտնվում է ատամներում, ոսկորներում, մազերում և եղունգներում: Ոսկորները ֆտորի համար համարվում են, որպես պահեստ, որը ունի մեծ նշանակություն իր փոխանակման համար: Ֆտորի պակասությունը պատճառ է հանդիսանում ատամների հիվանդության համար-կարիես, հատկապես ատամների հաստ հյուսվածքների կառուցման և էմալի հասունացման շրջանում: Կարիեսի ժամանակ տեղի է ունենում ատամի էմալի քանդումը: Արտասահմանում լայնորեն օգտագործում են ֆտորի ներառումը օրգանիզմ կերակրի աղի հետ միասին: Օրինակ, Շվեցարիայի բնակիչները օգտագործում են ֆտորացված աղը սննդի մեջ արդեն 25 տարի: Այդ երկրի բնակչությունը չգիտի, թե ինչ է կարիեսը: Օգտագործում են ֆտոր պարունակող ատամի մածուկ: Ֆտորը համակարգում է արյան, ավիշի-ավշային-, ողնուղեղի հեղուկի ճնշումը, պահպանելով ջրի բալանսը օրգանիզմում: Նա մասնակցություն է ունենում աղաթթվի ստեղծման ժամանակ, նյութափոխանակության ժամանակ և հյուսվածքների կառուցման ժամանակ: Քլորը նպաստում է ավելորդ քաշից ձերբազատմանը: Այն պետք է օրական օրգանիզմի մեջ մտնի 3-6,6գ բուսական և կենդանական սննդի հետ միասին, ոչ թե նատրիումի քլորիդի տեսքով, որը թանձրացնում է արյունը և բերում է սրտանոթային հիվանդություններին:

Բժշկական տեսանկյուն.
Մարդու օրգանիզմում ներկա է գրեթե 95գ քլոր: Քլորի փոխանակման խախտուները օրգանիզմում բերում են այտուցների առաջացմանը: Քլորի քանակի կտրուկ իջեցումը օրգանիզմում կարող է մարդուն ծանր վիճակի մեջ գցել կամ էլ այդ մարդը կարող է մահանալ: Օրգանիզմում քլորի ավելցուկը պատճառ է դառնում աղիաստամոքսային համակարգի հիվանդությունների, գլխացավերի և նյութափոխանակության խախտման:

Քլորը բշժկությունում օգտագործվում է իրերի դեզինֆեկցիայի համար, իսկ տներում քլորը օգտագործվում է ջրի քլորացման: Քանի որ քլորը ունի սպիտակացնող հատկություն, նրան օգտագործում են թղթի և կտորի արտադրության համար: Քլորը նատրիումի հետ ստեղծում են շատ ամուր կապ և շատ տարածված նյութ: Եթե հավաքենք ամբողջ կերակրի աղը միայն ծովային ջրից, ապա կկարողաննանք ծածկել Եվրոպան աղի մեծ շերտով մոտավորապես 5կմ հաստությամբ: Մարդը մեկ տարում օգտագործում է գրեթե 7կգ կերակրի աղ: Կերեկրի աղի պակասությունը սննդամթերքում կարող է հանգեցնել հիվանդությունների և ավելի ծանր տարվի, քան հացի պակասությունը կամ սովը: Յոդի պարունակությունը օրգանիզմում կազմում է 25-30մգ.: Այդ քանակության 15մգ գտնվում է վահանաձև գեղձում: Եթե վահանաձև գեղձը ապահովված է յոդով, ապա այդ ժամանակում յոդը սպանում է միկրոբներին, որոնք մտնում են արյան մեջ մաշկի վնասվածքների նաև քթի և կոկորթի միջոցով: Միկրօօրգանիզմները անցնելով վահանաձև գեղձով թուլանում են և հետո վերջնական մահանում են: Այդպես է լինում, եթե օրգանիզմը ապահովված է լինում յոդով, հակառակ դեպքում միկրոօրգանիզմները մնում են: Յոդը օրգանիզմի թթվացման կատալիզատորներից մեկն է: Յոդը վերականգնում է մարդու էներգիան:

Փորձեր հալոգեններով-Տեսանյութ

Իմ կողմից աշակերտներին ուղղված հետազոտական հարցեր ՝ 

  • Ի՞նչ է կատարվում ատամների հետ ֆտորի պակասության ժամանակ:
  • Ի՞նչ է կատարվում ատամների հետ ֆտորի ավելցուկի ժամանակ:
  • Ինչպի՞ն է յոդի օրական չափաբաժինը
  • Ի՞նչ է կատարվում մարդու հետ յոդի պակասության ժամանակ:
  • Որո՞նք են բիոգեն տարրերը:
  • Որտե՞ղ է օգտագործվում բրոմը և ֆտորը:

One comment

Leave a comment