Մեկ օր WWF-ի հետ

10736162_601725826600019_1740967448_n

 

 

Զիկատար բնապահպանական կենտրոնում, WWF Հայաստանի աջակցությամբ մասնակցեցինք միջազգային էկո ճամբարին: Ճամբարի շրջանակներում ունեցանք «Մեկ օր WWF-ի հետ» նախագիծ.

  1. Եղանք անտառների տրանսֆորմացիայի կենտրոնում, որտեղ մեզ ներկայացրեցին, թե ինչ է անտառային տրանսֆորմացիան(կլիմայի փոփոխության պայմաններում միատարր անտառները կարող են ենթարկվել վերացման, ուստի անտառների ծառատեսակները պահպանելու համար ստեղծում են բազմատարր անտառներ): Տեսանք նորատունկ ծառերի տեսակները և շրջեցինք տրանսֆորմացիայի կենտրոնում:10744790_601725783266690_824790003_n
  2. WWF Հայաստանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Գեռա Ոսկանյանը ներայացրեց WWF-ի գործունեությունը Հայաստանում. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում նրանք ստեղծել են կացարաններ, ապահովել են անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի այցելուները կարողանան ապահով արշավել արգելոցների տարածքներով: Իրականացնում են նաև համայնքների զարգացման ծրագրեր:
  3. Սեմինար պարապմունքի ժամանակ Հայաստանի գլխավոր թռչնաբանը պատմում էր վերացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների մասին: Սեմինարի ժամանակ իմացանք, որ Հայաստանում ներկա դրությամբ կա 5, Ադրբեջանում 20 հատ Կովկասյան ընձառյուծ, իսկ Վրաստանում չկա,որը մեծ զարմանք առաջացրեց վրաց մասնակիցների մոտ: Նաև իմացանք, որ WWF-ը իրականացնում է վայրի այծերի բազմացման ծրագիր: Այժմ WWF-ը սկսել է մի նոր նախագիծ՝ Կովկասյան ազնվացեղ եղջ երուի վերաբնակեցումը Հայաստանում:

10754905_601725849933350_297068538_n

Մենք նաև դիտեցինք ֆիլմ, որտեղ խոսվում էր Մաշա արջի մասին, որի մորը գյուղի բնակիչները սպանել էին և նա մոլորվել էր: WWF-ի աշխատակիցները նրան բռնել էին, որոշ ժամանակ պահել, խնամել և ընտելացրել էին: Իսկ վերջում հարկավոր էր արջին բաց թողնել վայրի բնություն: Նրա վրա կապեցին սարք, որի օգնությամբ կարող էին նրան հետևել: Ինչքան էլ, որ WWF-ի աշխատակիցների համար տխուր էր, բայց արջը իրեն վայրի բնության մեջ ավելի լավ էր զգում:

Վերջում ստացանք նվերներ WWF-ի կողմից: Այդ օրը ինձ համար շատ տպավորիչ էր:

 

 

Leave a comment