Մեր ճամփորդությունը դեպի Մադինա

IMG_9542

Շաբաթ օրը մենք գնացել էինք Մադինա գյուղ՝ Հայաստանի անկախության տոնը Արմաղան լեռան բարձունքից շնորհավորելու:

Սկզբում մենք գնացինք դպրոց, որտեղ մեզ շատ լավ ընդունեցին: Այնտեղ էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները և գյուղապետը: Տաք հագնվեցինք և ճանապարհ ընկանք դեպի Արմաղան լեռը: Բարձրանալուց անձրև սկսվեց և եղանակը ցրտեց, որը ավելի դժվարացրեց մեր բարձրանալու ընթացքը, բայց մեկ է, մենք չհուսահատվեցինք և նույն ոգով շարունակեցինք բարձրանալ: Երբ հասանք գագաթին, տեսանք, որ լիճը չորացել է, քանի որ այն սնուցվում է միայն անձրևաջրերով, իսկ այս տարի անձրևները շատ քիչ են եղել: Լեռան գագաթին կար նաև մի եկեղեցի, որտեղ մենք աղոթեցինք, երգեցինք և ապա շարունակեցինք մեր արշավը՝այս անգամ արդեն վայրէջք դեպի ստորոտ:

IMG_9533

Հյուրասեր մադինացիները մեզ հաճելիորեն զարմացրերցին.երբ սարից իջանք սեղան էին բացել մեզ համար: Երեկոյան, դպրոցի բակում խարույկ վառեցինք և խառրույկի շուրջ մի փոքր քննարկում տեղի ունեցավ Արգիճի գետի վրա ՀԷԿ կառուցելու մասին: Քննարկումից հետո ծանոթացանք դպրոցի երեխաների հետ, ջերմ զրույց ունեցանք նրանց հետ, պատմեցինք մեր դպրոցի մասին: Շատ կարևոր էր, որ գիշերելու էինք Մադինացիների տներում և ծանոթանալու էինք գյուղի կենցաղին: Առավոտյան ժամը իննին կրկին հավաքվեցինք  դպրոցում: Այնտեղ ներկայացրեցինք մեր էկո ակումբը և նրա գործունեությունը, Էկոտուրը: Ներկայցնելուց հետո գնացինք գետի  կիրճ, որպիսի ուսումնասիրենք գետը և նրա տարածքը: Այնտեղ կար մի հատված, որտեղ շատ աղտոտված էր: Կիրճում կար նաև մի քարանձավ, որի տարածքը և ներսը նույնպես աղտոտված էր: Կիրճում կար նաև կիկլոպյան ամրոցի պարիսպներից պահպանված մի հատված: Դրանից հետո գնացինք նկարիչ Ներսես Կարապետյանի տուն: Հետաքրքիր նկարներ էին: Մինչև նկարչի տուն հասնելը մեզ գրավեցին խնձորենիները, որից ագահաբար պոկում էինք խնձորներն ու ուտում:

1415738_583723021733633_1966528091_n

Ճամփրդությունը հետաքրքիր էր, հաճելի, երկար, հավես…

Մադինացի մեր նոր ընկերներին հրաժեշտ տվեցինք համագործակցության նոր նախագծեր սկսելու ակնկալիքով: ­

Leave a comment